Հակաբորբոքային ազդեցությամբ մթերքները արդյունավետ են համարվում նաեւ դեպրեսիայի դեմ պայքարում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը.
Յուղոտ ձուկ
Յուղոտ ձուկը Օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է: Յուղոտ ձուկը նվազեցնում է օրգանիզմում քրոնիկ բորբոքումները: Բացի այդ դրանում պարունակվող էյկոզապենտաենային եւ դոկոզագեկսաենային թթուները նույնպես արտահայտված հակաբորբոքային ազդեցություն ունեն:
Պոմիդորներ
Պոմիդորները հարուստ են C վիտամինով եւ լիկոպինով: Համարվում է, որ պոմիդորները արդյունավետորեն պայքարում են դեպրեսիա առաջացնող բորբոքումների դեմ:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը պոլիֆենոլներ անունով նուտրիենտներ է պարունակում, որոնք հայտնի են հակաբորբոքային եւ հակաօքսիդանտային ազդեցությամբ: Համարվում է, որ ձիթապտղի կանոնավոր օտագործումը բարելավում է դեպրեսիայով հիվանդների վիճակը:
Ընկույզ
Ընկույզներն օրգանիզմը պաշտպանում են վնասակար ազատ ռադիկալներից, որոնք որոշ տվայլների համաձայն, կարող են կապված են լինել դեպրեսիվ խանգարումների վտանգի հետ:
Կանաչ տերեւավոր բանջարեղեն
Արտահայտված հակաբորբոքային ազդեցությունն այնպիսի բանջարեղենի, ինչպիսին բրոկոլին է, սպանախը եւ կալե կաղամբը, կարող է օգնել թեթեւացնել դեպրեսիայի նախանշանները: Կանաչ տերեւավոր բանջարեղենը նաեւ ամրապնդում է իմունային համակարգը, ինչը նույնպես կարեւոր է դեպրեսիայի բուժման ժամանակ:
0Comments