Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց քաղաքացի են զգալ` թող խփեն բոլոր սալյուտները

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին, չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես. Նաիրա Զոհրաբյան

Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր:

Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը եւ դրան հաջորդող մնացած բոլոր օրերին եւս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլեւ կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 27–ը առաջին անգամ նշվում է Քաղաքացու օրը, Երեւանում եւ մարզերում նախատեսված են տարբեր միջոցառումներ։