Մայրապետյանը վերջերս վիրահատվել է

Նրա վերադարձի ժամկետներն անհայտ են

Գործարար Սամվել Մայրապետյանի`  Հայաստան վերադառնալու ժամկետները առայժմ հայտնի չեն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանից. «Մայրապետյանը հիվանդանոցում է, բուժում է ստանում, կոնկրետ որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով` Մայրապետյանը վերջերս վիրահատվել է. հեռացրել են նրա լեղապարկը, քարը:

Մեր ճշտող հարցին, թե առողջության մեջ դրական տեղաշարժ նկատվե՞լ է, Բատիկյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, եթե մարդը հիվանդանոցում է, ոչ թե տանը, ուրեմն` ունի խնդիր»: