124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին. Շարմազանով

Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում.

• Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա                                                                                • Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:

• Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել որպես քաղաքացու տոն:
Կրկնակի դատապարտելի է այն հավասարեցնել Սարդարապատի ու Արցախյան շարժման հետ:

• Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում:
Նույնիսկ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից որևէ բառ չի արտասանում ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

• Արցախյան հարցում իր սեփական հայեցակարգը ներկայացնելու փոխարեն ժողովրդին է ասում՝ տվեք լուծման տարբերակներ: Սա քաղաքական անմեղսունակություն է:

• 124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին:

• Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է»: