ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ճանաչում է՝ որպես բարեվարքության բոլոր կանոնները պահպանող մարդու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը՝ «անակնկալ» անվանելով Սանասարյանին առաջադրված մեղադրանքը:
«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում են ԱԱԾ պետին, Ֆեյսբուքում այդպիսի քարոզարշավ կա: Դա ինձ համար զարմանալի է, որովհետև Հայաստանում ԱԱԾ-ն կառավարողը վարչապետն է, այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որովհետև սխալ տեղ են ուղղում պահանջները»,- ասաց Մարուքյանը՝ հիշեցնելով վարչապետի մամլո խոսնակի խոսքերը, որ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է:
0Comments