Համեղ հունական աղցան՝ հավի մսով

Բարի ախորժակ

Այս անգամ առաջարկում ենք պատրաստել համեղ հունական աղցան՝ հավի մսով, որը մատուցվում է հետաքրքիր ձևով՝ հազարի տերևների մեջ։

Բաղադրիչներ՝

• հավի փափկամիս 2 բաժակ, գրիլ արած և կտրատած

• 1/2 բաժակ հունական սոուս (1/2 բաժակ հունական յոգուրտ, 1/4 բաժակ կաթ, 1/4 բաժակ ֆետա պանիր՝ մանր փշրած, 2 ճ.գ. կիտրոնի հյութ, 1 պճեղ սխտոր՝ ճզմած, 2 ճ.գ. սամիթ կամ 1 թ.գ. չոր սամիթ, աղ և սև պղպեղ) 

• հազարի լայն տերևներ

• փոքր լոլիկներ 1/2 բաժակ, կտրատած

• վարունգ 1/2 բաժակ, կտրատած

Պատրաստման եղանակը՝ 

Ամանի մեջ խառնել հավի միսը և սոուսը, լցնել հազարի տերևների վրա, վրան լցնել կտրատած լոլիկն ու վարունգը։

Բարի ախորժակ