Փխրուն տորթ պատրաստելու համար անհրաժեշտ է.
1. Ալյուր – 3 բաժակ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Կարագ – 250 գ
4. Փխրեցուցիչ – 1 թ/գ
5. Ձվի դեղնուց – 3 հատ
6. Եփած խտացրած կաթ կամ ջեմ – 2 բանկա
Պատրաստման եղանակը
1. Ձվի դեղնուցը հարել շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել կարագը և լավ խառնել:
2. Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խմոր հունցել:
3. Տապակը պատել պերգամենտով, լցնել խմորը և 15-20 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
4. Պատրաստի կորժը բաժանել երեք շերտերի, պատել կամ ջեմով, կամ եփած խտացրած կաթով:
0Comments