Սիրում եմ ուրիշ մարդկանց փողը. Թրամփ

Մենք շատ շուտով կզբաղվենք այդ հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուսանողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ խոսել է ուսանողական վարկերի մասին: Հանդիպման հիմնական թեման եղել է այն, որ երկրում ուսանողական վարկերի պատճառով ունեցած պարտքը 1,5 տրլն դոլարի է հասել:

Ինչպես գրում է Mediaite-ը, հանդիպման ժամանակ Թրամփը խոստացել է, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ուսանողական պարտքերի պատճառով ստեղծված ճգնաժամի ուղղությամբ:

«Մենք շատ շուտով կզբաղվենք այդ հարցով: Ես միշտ վարկերից լավ եմ եղել: Ես սիրում եմ վարկեր: Սիրում եմ ուրիշ մարդկանց փողը»,- կատակել է նախագահը: