Մինչ օրս հայտնաբերված աշխարհի ամենահին գորգը 1949թ․-ին Ալթայի Պազիրիկ Կուրգանի դամբարանից հայտնաբերված և բազմաթիվ գորգագետների ու գիտնականների բուռն քննարկման առարկա հանդիսացող «Պազիրիկ» կոչվող գորգն է, որը թվագրվում է մ.թ.ա 5-րդ դարով։
Երկարատև ուսումնաիրություններից հետո, ի վերջո մի շարք մասնագետներ՝ Հարալդ Բոհմերը և Ջոն Թոմսոնը, Ուլրիխ Շուրմանը և այլք, փաստեցին որ գորգը ունի հայկական, մասնավորապես Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի ծագում։
Ուսումնասիրողների համար հիմք հանդիսացան երեք հիմնական փաստեր.
Գորգը գործված է հայկական կրկնակի հանգույցով և հայկական «Որդան Կարմիր» ներկով, իսկ զարդանախշերը կրկնում են ուրարտական պալատի որմնանկարները։
Գորգն ունի ավելի քան 2400 տարվա պատմություն։
Այժմ պահպանվում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում։
0Comments