Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախընտրական արշավի ժամանակ նախագահի հակառակորդների և համախոհների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Պորոշենկոյի հանրահավաքին ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ: Որոշ ժամանակ անց հայտնվել են Պորոշենկոյի հակառակորդները և սկսել նախագահի դեմ կոչեր հնչեցնել, ինչն էլ քաշքշուկի պատճառ է դարձել:
Նշենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ տեղի կունենան մարտի 31-ին:
0Comments