Հայաստանում տիրող իրավիճակի շուրջ մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն՝ նշելով, որ քաղաքական դիմակայության ժամանակ բռնություն չպետք է կիրառվի:
«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ՝ հարգելով ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ», - իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել ԵՄ-ն՝ վստահություն հայտնելով, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց հետ բախվել է»:
ԵԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով
Մանրամասներ
0Comments