Ադրբեջանից հարձակում դեռ չի լինի․ Հոխիկյան

Մանրամասներ
նաիրի հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Թեպետ Ադրբեջանն անընդհատ սպառնում է պատերազմով, և մեծ է վտանգը, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կլինի հարձակում թշնամու կողմից, բայց քանի դեռ առաջնագծի մոտ հատվածներում զորքերի կուտակումներ չկան, հարձակում դեռ չի լինի։

Այս պահին առաջնագծում հանգիստ է, մեր զորքն էլ զգոն է։

Հենց թշնամու կողմից տեղաշարժ ու կուտակումներ նկատվեն, ապա դա կնշանակի ռազմական գործողությունների մեկնարկ։

Կրկնում եմ, այս պահին դա չկա»։