Բրիտանիան առաջին անգամ Ադրբեջանում ռազմական կցորդ է նշանակել

Մանրամասներ
մեծ բրիտանիա

Լոնդոնն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։

Դեսպանատանը սա «պատմական քայլ» են անվանել, ասվում է Միացյալ Թագավորության դեսպանատան X սոցցանցի էջում հրապարակված գրառման մեջ:

«Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է բրիտանա–ադրբեջանական գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ բացում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», – հայտարարել են դիվանագիտական ​​առաքելությունից:

Ավելի վաղ Լոնդոն էր այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։