Թրամփի վարչակազմում առանցքային պաշտոնյաների դիրքորոշումները հակադիր են Հայաստանի այսօրվա կառավարիչների համոզմունքներին․ Բալյան

Մանրամասներ
ամն

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Ադրբեջանական լրահոսում բավականին ագրեսիվ քարոզչություն է իրականացվում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի ձևավորվող վարչակազմի առանցքային պաշտոններից մեկում հերթական հայամետ թեկնածուի նշանակման դեմ:

Խոսքը վերաբերում է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Թուլսի Գաբբարդին, ում 2017 թվականին Արցախ այցելությունից հետո Ադրբեջանը ներառել է հայտնի Սև ցուցակում: Հատկանշական է, որ տիկին Թուլսին 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրապայքարում առաջադրված թեկնածուի կարգավիճակում, իսկ մինչ այդ և դրանից հետո որպես Ներկայացուցիչների պալատի անդամ, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել.

«...Հայերի գենոցիդը պետք է ճանաչել մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար:
... Հայկական համայնքն այստեղ, Միացյալ Նահանգներում, դրական դեր ունի ավելի քան հարյուր տարի, և ես հպարտ եմ, որ աջակցում եմ այդ համայնքին,Հայաստանի և Ղարաբաղի բնակիչների անվտանգությանը և բարգավաճմանը նպաստելու ջանքերին։...Միացյալ Նահանգները պետք է պահպանի միջնորդի իր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խամբի համանախագահ բանակցային գործընթացում: Միաժամանակ, այդ չի նշանակում, որ պետք է վարել կեղծ հավասարակշռության/պարիտետի քաղաքականություն, այլ ընդհակառակը անհրաժեշտ է բաց/հրապարակյին հայտարարել, թե կողմերից ով է խախտում զինադադարի ռեժիմը:

... Անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար Միացյալ Նահանգները չպետք է առաջ մղի միայն Հայաստանի և Ղարաբաղի կողմից միակողմանի զիջումների բանաձևը»:

Հետաքրիր իրավիճակ է ստեղծվում՝ ամերիկյան նոր վարչակազմում միանգամից մի քանի առանցքային պաշտոնյաների դիրքորոշումները Հայաստանի, Արցախի և հայերիս հետ կապված ուղղակի հակադիր են Հայաստանի այսօրվա կառավարիչների համոզմունքներին և տեսակետներին»։