ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը 168TV-ի եթերում հիշեցրել է 1919 թվականին բրիտանացի հայտնի հետախույզներից մեկի՝ ամերիկյան թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս ամերիկացիներին առաջարկում էր Հայաստանը բաժանել երկու մասի՝ ընդերքը՝ առանց հայերի, և հայերը՝ առանց Հայաստանի։
«Իսկ ո՞վ ասաց՝ այդ ծրագիրն այլևս հին է, կորցրել է ակտուալությունը իրենց համար։
Հիշո՞ւմ եք մի առիթով Ալիևն ասաց՝ մենք Սյունիք կմտնենք ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով։
Կարծում եմ՝ այդ ծրագիրն է իրականացվում։
Բոլորովին վերջերս Մհեր Գրիգորյանն ասաց՝ հանձնաժողովը քննարկում է սահմանազատման մյուս հատվածը որտեղի՞ց սկսել։
Պատրաստ եմ գրազ գալ՝ սկսելու են Տիգրանաշենի հատվածից։ Տալու ենք Տիգրանաշենը, այն դառնալու է ռազմական հենակետ, ու դեպի Սյունիք գնացող ճանապարհը հայտնվելու է մի կողմից Ջերմուկի գլխին կանգնած ադրբեջանցիների, մյուս կողմից այդ հենակետի ազդեցության տակ։
Հերիք է մեկ-երկու կրակոց լինի գնացող մեքենաների ուղղությամբ, այլևս ոչ մի մեքենա չի գնա։
Դա Սյունիքը Հայաստանից կտրելու ամենակարճ, անցավ, հնարավոր տարբերակն է, որին գնալու է Ալիևը»,- ասել է Հարությունյանը։
0Comments