Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կազմել է 394.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.27 դրամ (աճել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  501.80 դրամ (աճել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.83 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-392 դրամով, վաճառվում է 397-398 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում է 417-424 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.61-3.81 դրամով, վաճառվում է 3.87-4.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397 դրամով:

Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 418-419 դրամով:

Ռուբլին գնվում է 3.78 դրամով, վաճառվում է 3.87 դրամով: