Նեթանյահուն և պաշտպանության նախարարն այցելել են սահմանի սիրիական կողմի Հերմոն լեռան գագաթը

Մանրամասներ
իսրայել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը այսօր այցելել են սահմանի սիրիական կողմի Հերմոն լեռան գագաթը, երբ անցած շաբաթ այն գրավել էին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), գրում է Times of Israel-ը:

«Հերմոն լեռան գագաթն Իսրայել պետության աչքն է, որը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել մոտ և հեռու սպառնալիքները: Իսրայելի պաշտպանության բանակն այստեղ է՝ պաշտպանելու Գոլանի բարձունքների համայնքները և Իսրայել պետության քաղաքացիներին ցանկացած սպառնալիքից, գտնվելով դրա համար ամենակարևոր տեղում», - ասել է Կացը:

«Մենք այստեղ կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։ Մեր ներկայությունն այստեղ՝ Հերմոն գագաթին, ուժեղացնում է անվտանգությունը և հսկողության ու զսպման չափ է հաղորդում Լիբանանի Բեքաա հովտում տեղակայված «Հըզբոլլահ»-ի հենակետերին, ինչպես նաև Դամասկոսի  ապստամբներին, որոնք չափավոր են ձևանում են, բայց պատկանում են ամենածայրահեղ իսլամական աղանդներին», -հավելել է Կացը:

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ Նեթանյահուին ու Կացին միացել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ գեներալ-լեյտենանտը։