ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փաշինյանը Մոսկվա է մեկնել 13-րդ առավոտյան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Այսօր առանձին հանդիպում նախատեսված չէ, այնտեղ աշխատանքներն ընթանում են համաձայն վարչապետի ծրագրի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
0Comments