Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւն Սանկտ Պետերբուրգում սպասում են ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը պարոն Փաշինյանին հրավիրել է և, բնականաբար, Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ սպասում է ավանդական հանդիպմանը, որն, իհարկե, ոչ պաշտոնական է, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵվրԱզԷՍ-ը։ Օրակարգը բավականին բովանդակալից է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Միաժամանակ նա նշել է, որ Պուտինն այսօր հանդիպում չի նախատեսում Հայաստանի վարչապետի հետ։ «Վարչապետի ծրագրի շուրջ այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն»,- հավելել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
0Comments