Վնասը կարող է լինել անպատիժ, եթե դուք այն իհարկե պատահական եք պատճառել։
Երբևէ ինչ-որ բան կոտրե՞լ եք սուպերմարկետում։ Մի’ անհանգստացեք և մի’ շտապեք վճարել ձեր անզգույշ լինելու համար։
Եթե վնասը պատճառել եք առանց ձեր մեղքի, ապա դուք պարտավոր չեք փոխհատուցել նյութական վնասի համար։
Օրինակ, դուք պատահական դիպ9ել եք որևէ շշի, այն ընկել և կոտրվել։ Նայեք արդյոք կա՞ այդ խմիչքի դարակների վրա շշերի կայունության համար նախատեսված պայմանը։ Եթե այն բացակայում է, ապա դա խանութի աշխատակիցների մեղավորությունն է։
Գոյություն ունեն նաև այլ նորմեր։ Ներկայացվող ապրանքների դարակների հեռավորությունը պետք է փոքր չլինի 4,4 մետրից։
Տարածքի մեծացման հետ, մեծանում է նաև դարակների հեռավորությունը։
1,4 մետր — եթե վաճառքի գոտին մինչև 100 մ² է։
1,6 մ — եթե վաճառքի գոտին 100-150 մ²։
2 մ — եթե վաճառքի գոտին 150-400 մ²։
2,5 մ —եթե վաճառքի գոտին 400 մ²։
Եթե ձեզ անմիջապես մոտենում է անվտանգության աշխատակիցը, կամ ուրիշ աշխատակիցներ ապա թույլ մի տվեք, որ նրանք ձեզ վախեցնեն կամ սպառնան։
ՀԻՇԵՔ։ Միայն դատարանը կարող է ձեզ պարտավորեցնել վճարել փչացրած ապրանքի համար։ Դուք պարտավոր չեք դա անել միանգամից նույն պահին։
Ավելի լավ է պահանջեք բերել ձեզ մոտ բողոքի գիրքը և այնտեղ մանրամասն ներկայացրեք բոլոր մանրուքները։
Շատ հնարավոր է, որ հենց այդ փուլում անվտանգության աշխատողը կամ մնացած աշխատակիցները փոխեն իրենց մոտեցումը։
Եթե խանութի աշխատակիցները շարունակում են ձեզ պարտավորեցնել վճարել գումարը, ապա առաջարկեք նրանց այդ հարցը լուծել այնտեղ, որտեղ պետք է լուծել՝ դատարանում։
Սպառնացեք, որ դուք կբողոքեք պետական մարմիններին, ովքեր զբաղվում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ։
Եթե բախվել եք նման իրավիճակի հետ, գրեք մեկնաբանություններում, թե ինչպե՞ս եք ձեզ դրսևորել այդ իրավիճակում։
0Comments