Նենսի Փելոսին դեմ է արտահայտվել Թրամփի իմպիչմենտին

Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չէր համաձայնում:

Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից, ինչպես նաեւ կհաստատեն մինչեւ 2020 թվականը խնդրի լուծման այլընտրական տարբերակ գտնելու կողմերի ձգտումը:

Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից:

Հավելենք, որ մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերստին քվեարկելու Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ: