ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։
Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում․ ինչպես միշտ, ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։
Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք»։
0Comments