Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հուսիթները հիպերձայնային հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել Թել Ավիվի Յաֆֆո շրջանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրթիռային զորքերը գործողություն են իրականացրել՝ գրոհելով Յաֆայի գրավյալ շրջանում կարևոր թիրախի վրա ՝ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռի կիրառմամբ»,- ասել է Սարիան հուսիթներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:
0Comments