Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի և Լոռու մարզերում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղացած առատ ձյան հետևանքով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի մի քանի գյուղերում՝ դեպի Սպիտակ տանող 17 կմ-անոց հատվածում, տիրում է բարձիթողի վիճակ:
Եթե Ապարանի, Նիգավանի ճանապարհները սպասարկող ճանշինը օպերատիվ է գործել, մերկասառույց ճանապարհները մշակել է աղ ու ավազով, ապա նույնը չես կարող ասել Ռյա Թազա, Մելիքգյուղ, Ծիլքար, Գեղադիր, Գեղարոտ, Ալագյազ, Ջամշլու, դեպի Սպիտակի ոլորաններ այդ մի քանի գյուղերը տանող գլխավոր ճանապարհն ամբողջությամբ մերկայսառույց է, ճանապարհը սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի ոչ մի աշխատակից չկա:
Ավտոմեքենաների խցանում է առաջացել. մոտ 300-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտ 40-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել մերկասառույց ճանապարհից:
0Comments