ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել է.
«Սիրելի՛ գյումրեցիներ, քանի որ շատ եք հարցնում, թե վարչապետի կոչից հետո ես առաջադրվելո՞ւ եմ արդյոք որպես քաղաքապետի հնարավոր թեկնածու, ապա ասեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին դեռ չեմ տիրապետում, թե ինչ եղանակով, ինչ միջոցներով է իրականացվելու փրայմըրիզը` չեմ կարող այդ հարցին պատասխանել։
Առաջադրման կարգը, փրայմըրիզի անցկացման եղանակն ու տրամաբանությունը հասկանալուց, ինչպես նաև ՔՊԿ Գյումրու կուսակցականների, Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում, որը կլինի հրապարակային։
Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դեր ունի հենց ձեր կարծիքը, ուստի խնդրում եմ ակտիվ տարածել և մեկնաբանություններում լինել ակտիվ»։
0Comments