Հայաստանի շուրջ իրադարձություններ են զարգանում, իսկ մենք ազգովի մեկ շաբաթ փորձում ենք հասկանալ Նիկոլը կմասնակցակի՞ Սևանի շուրջ հեծանվավազքին, թե` ոչ

Մանրամասներ
նիկոլ ալիև

#դժվարէբայցմինչևվերջկարդացեք

Վերջին օրերին Հայաստանի շուրջ և Հայաստանի վերաբերությամբ որոշ իրադարձություններ են զարգանում, որոնք դուրս են մնում համընդհանուր ուշադրությունից։ Մասնավորապես ԵԽԽՎ֊ գնահատական տալով հունիսի 12֊ի իրադարձություններին, նշեց, որ գոհ է ոստիկանների վարքագծից։ Ինչպես իրենց է երևացել ցուցարարներն են նախահարձակ եղել, իսկ ոստիկանները ապրեն, որ նոր մարտի 1 չի եղել։ Վստահ եմ, որ տեքստում մարտի 1֊ը հատուկ է նշվել, որովհետև ընդդիմությունը փորձում էր հավասարության նշան դնել այս երկու իրադարձությունների միջև։

Հաջորդ իրադարձությունը Թուրքիայի տարբեր պաշտոնյաների արձագանքն էր Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Վստահ եմ, սա ևս հատուկ արվեց` ցույց տալու համար, որ այդ գործընթացի հետևում Թուրքիայի <<խորհուրդներն>> են, իսկ արդյունքում Թուրքիայի <<գոհունակությունը>>։

Կարևոր էր նաև ամերիկացի պաշտոնյա Ուորլիքի արձագանքը հայ֊ադրբեջանական ենթադրյալ հաշտության համաձայնագրին։ Մասնավորապես նա նշել է, որ խիստ կարևոր է համաձայնագրի շուտափույթ ստորագրումը։ Ընդ որում Ադրբեջանը պետք է նախանձախնդիր լինի Արցախի հայ բնակչության վերադարձի համար պայմաններ ստեղծելուն, իսկ Հայաստանը պետք է անպայման փոխի սահմանադրությունը։ Սրանք կարևոր նախապայմաններ են դիտվում, բայց չպետք է դառնան համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ։

Բնականաբար էլի կան ուշադրությունից դուրս մնացած իրադարձություններ, բայց ամեն ինչ հերթով, կարգով։

P. S. Փոքր նրբություններն են մեծ քաղաքականության կերտողները, իսկ մենք ազգովի մեկ շաբաթ փորձում ենք հասկանալ ինչ֊որ մեկին առևանգել ե՞ն, թե` ոչ, Աննան ծովային հանգստի երազանք ունեցող երեխային ում հաշվին տարավ ծովափ, Նիկոլը կմասնակցակի՞ Սևանի շուրջ հեծանվավազքին, թե` ոչ։

Արտակ Ավետիսյան