ԱՄՆ B-52 ռմբակոծիչները հասել են Մերձավոր Արևելք

Մանրամասներ
միջուկային մարտագլխիկներով B-52H հեռահար ռմբակոծիչ

Ամերիկյան B-52 Stratofortress ռմբակոծիչները ժամանել են Մերձավոր Արևելք։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«ԱՄՆ ՌՕՈՒ «Մայնոթ» ավիաբազայի հինգերորդ թևի կազմում գտնվող  B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները հասել են CENTCOM-ի պատասխանատվության տարածք», - ասվում է գերատեսչության հաղորդման մեջ:

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում և ցանկանում է Իսրայելից հստակություն ստանալ Թեհրանին վերջին հրթիռային հարձակման համար իր պատասխանի վերաբերյալ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նախկին հրամանատար, գեներալ Քենեթ Մաքքենզին իր հերթին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները մտադիր են անցնել «միջուկային Ռուբիկոնը» միջուկային զենք ստեղծելու հարցում՝ հնարավոր բանակցություններում ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու համար։  

Մաքքենզին ավելացրել է, որ Իրանը ներկայումս «անկյուն է քշված», ինչի պատճառով էլ նրա իշխանությունները չեն համարձակվի նման քայլի գնալ։ Ըստ գեներալի, հոկտեմբերի 1-ին Իսրայելի հրետակոծությունից հետո Թեհրանը էական արդյունքներ չի ստացել, ոչնչացվել է նաև դաշնակից լիբանանյան  «Հեզբոլլահ» շիա շարժման ղեկավարությունը։