ԵՄ դեսպանը «քարոզչական կոչեր է անում» Վրաստանում ընտրությունների վերաբերյալ

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու հայտարարությունները համարում է կողմնակալ, երբ դիվանագետը գնահատում է Վրաստանի և ԵՄ հարաբերությունները, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության մակարդակը։ Կոբախիձեն ասել է, որ իրավիճակի վերաբերյալ Գերչինսկիի գնահատականը «վարչական ռեսուրսների» օգտագործումն է, հաղորդում է SOVA-ն։

«Այս գնահատականը օբյեկտիվ չէ, և այս ամենն ինձ համար շատ ցավալի է։ Երբ նման կողմնակալ հայտարարությունն ասոցացվում է ընտրությունների հետ, դա տագնապալի է։ Սա վարչական ռեսուրսի օգտագործում է, որը ընտրական սկզբունքների կոպիտ խախտում է»,- ասել է կառավարության ղեկավարը։

Կոբախիձեն նշել է, որ Գերչինսկին կոպտորեն խախտում է ընտրական սկզբունքները՝ «քարոզչական կոչեր» անելով հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ։

«Երբ օտարերկրյա դիվանագետը քարոզչական կոչ է անում ընտրությունների վերաբերյալ, դա ընտրական սկզբունքների կոպիտ խախտում է։ Սա վարչական ռեսուրսի յուրօրինակ օգտագործում է։ Բոլորին հորդորում եմ չխախտել ընտրական սկզբունքները և օբյեկտիվ խոսել մեր երկրում զարգացող գործընթացների մասին»,- եզրափակել է վարչապետը։