Եվրոն էժանացել է. Փոխարժեքն այսօր

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կազմել է 387.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.23 դրամ (նվազել է 0.76 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  502.33 դրամ (նվազել է 1.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.01 դրամ (նվազել է 0.02 դրամով):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում է 421-426 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.53-3.99 դրամով, վաճառվում է 4.05-4.50 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:

Ռուբլին գնվում է 3.95-3.97 դրամով, վաճառվում է 4.05 դրամով: