Սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
քպ

Հայաստանն իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե    պարտավորություններ ստանձնել։

Ավելին, Հայաստանն արձանագրել է, որ իր իսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական և օրինական հենքերի վրա»,- ասել է Փաշինյանը։