Երվանդ Քոչարի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվել են տանիքի ծածկը և իզոգամի շերտը

Մանրամասներ
4

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 22:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:12-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել են շենքի տանիքի ծածկը և իզոգամի շերտը (մոտ 10 քմ)։