Այս պահի դրությամբ տուժածներ չկան, հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում «Դոմուս» խանութ սրահի պահեստում բռնկված հրդեհին։
«Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել»,– ասաց նա։
Հարցին՝ ինչու չի հաջողվում հրդեհը մարել, նա պատասխանեց. «Հրդեհն այս պահին 2500–3000 քմ տարածքի վրա է։ Փրկարար ծառայություն 17 մարտական հաշվարկ է աշխատում։ Կոոպերատիվ 5 մեքենա, 2 ավտոսանդուղք, քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա եւ դեռ օգնության են հասնումնոր մարտական հաշվարկներ։
Ըստ նախնական տեղեկությունների, պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, որը տարածվել է նաեւ խանութի տարածքում։ Այս պահին այրվում է կահույք, տեխնիկա,
Շինանյութ»։
Նա նշեց, որ այս պահին հրդեհի պատճառների որեւէ վարկած չի քննարկվում, դեռ քննություն չկա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
0Comments