Ցավոք, որոշ «վայ» քաղաքացիներ չեն գնահատում քաղաքային իշխանությունների ու վարչական շրջանների ղեկավարների կատարած բարի գործը ու փչացնում են խաղահրապարակներում տեղադրված գույքը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։
Հրկիզել են խաղահրապարակը ու կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում:
0Comments