Երգչուհին մահացել է մահացած ծնողների մասին տեսանյութ ձայնագրելուց հետո

Երգչուհին պատմել է, որ երբ ինքը փոքր է եղել, նրանք բոլորն այդ ճամփով են անցել և վթարի ենթարկվել

30-ամյա քանթրի ոճի երգչուհի Քայլի Ռեյ Հարրիսը ուղևորվում էր ԱՄՆ Թաոս քաղաք՝ փառատոնին մասնակցելու համար, բայց նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ:

Տեխասի բնակչուհին երկար ժամանակ ճանապարհին էր և ձանձրույթը փարատելու համար սկսել է Instagram-ում պատմություն-տեսանյութ նկարահանել:  Դրանում պատմել  է, որ արդեն 12 ժամ է՝ ճամփին է, բայց չի ձանձրանում:

Երգչուհին հիշել է իր հարազատներին, որոնք այդ կողմերում են բնակվել, գրում է People-ը:

Պարզվել է՝ բոլորը, բացի քեռուց, մահացած են: Մահացած է նաև աղջկա հայրը: Երգչուհին պատմել է, որ երբ ինքը փոքր է եղել, նրանք բոլորն այդ ճամփով են անցել և վթարի ենթարկվել՝ բախվելով ճանապարհը կտրող կովին: Աղջիկը հուզվել է այդ հիշողություներից և լաց եղել:

Մի քանի ժամ անց տեղի է ունեցել ամենասարսափելին՝ Քայլին ևս վթարի է ենթարկվել: Բախվել է երեք մեքենա: Աղջիկը մահացել է: Մահացել է ևս մեկը՝ մեքենաներից մեկում գտնվող 16-ամյա մի աղջիկ: Երգչուհին հասցրել էր ձայնագրել երկու ալբոմ: Նա ուներ նաև փոքր դուստր: