Երևանում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 35 GA 948 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը պարզել են, որ վարորդ Սերժիկ Վ.-ն հիվանդանոցից առանց բժիշկներին տեղյակ պահելու՝ հեռացել է։ Հետաքննիչի հանձնարարականով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
0Comments