Իշխանությունը ՍԴ-ի ձեռամբ Անկախության հռչակագրից չեղարկեց նաև Ցեղասպանության պահանջը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իշխանությունը ՍԴ-ի ձեռամբ գնացել է հակաիրավական քայլի՝ մեջ է բերել Արցախի անկախության համանուն որոշումը և նշել, որ ՍԴ-ն այլևս չի կարող անդրադարձ կատարել խնդրին։ Այսինքն՝ կանխորոշել և սահմանափակումներ է մտցրել ՍԴ-ի ապագա արդարադատության համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտոն»-ի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ակնհայտ է՝ նպատակ չունենալով հանրաքվե անցկացնել՝ իշխանությունը ՍԴ-ի միջոցով ասում է՝ Ադրբեջան, այն դրույթը, որը Անկախության հռչակագրում քեզ խանգարում է, գործող չէ, մենք չեղարկում ենք։ Այս որոշմամբ, նաև հրաժարվում են Ցեղասպանության պահանջից»,- ընդգծեց Մելոյանը։ 

Սահմանադրագետի խոսքով, Ադրբեջանը հետևողական աշխատանք է իրականացնում՝ հնչեցնելով իբր թե բնապահպանական հանցագործություններ, այդ թվում՝ ընդերքօգտագործման և հանքարդյունաբերության վերաբերյալ։ Նաև իրավական հարթությունում են հետևողական լինում՝ Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար։ Մելոյանի ուսումնասիրմամբ, Ալիևն իր ընտանիքի ներկայացուցիչների հետ միասին մի շարք օֆշորային կազմակերպություններով Մեծ Բրիտանիայի հետ պայմանագրեր է կնքել, որոնք վերաբերում են օկուպացված Արցախի հանքարդյունաբերությանն ու ընդերքի օգտագործմանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։