«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարող թիմում քննարկում են արդարադատության նախարարի թեկնածության հարցը:
Կայքի տեղեկություններով՝ շրջանառվում է ՔՊ խմբակցության 4 պատգամավորի անուն՝ Արփի Դավոյանինը, Վլադիմիր Վարդանյանինը, Արուսյակ Ջուլհակյանինը և Հերիքնազ Տիգրանյանինը:
Նկատենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ևս քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի թեկնածությունները։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է պաշտոնից հրաժարական տալու մասին:
Մինասյանի հրաժարականի հարցով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:
0Comments