«Այստեղից լալահառաչ ելույթ եք ունենում, ասում, թե Կիրանցի ժողովուրդն այս է ասում, այն է ասում: Դա նույն տրամաբանության մեջ էր, որ դուք ասում էիք` ամենայն մանրամասնությամբ տեղյակ եք, թե Կիրանցում ի՞նչ են քննարկել հայ և ադրբեջանցի սահմանապահները։ Որտեղի՞ց եք տեղյակ»,- ԱԺ-ի ամբիոնից, դիմելով Գառնիկ Դանիելյանին, դժգոհեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Գառնիկ Դանիելյանը դահլիճից բղավեց՝ «լայն աղբյուրներից»։
«Ինձ թվում ա` արդեն ժամանակն է, որ ձեզանով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը»,- հակաճառեց Լուսինե Բադալյանը:
Գառնիկ Դանիելյանը հակադադարձեց. «Էդ ձեզ կարելի է տեղեկություններ իմանալ
0Comments