Երբ Հանրապետության հրապարակում հնչեց «Նիկոլ՝ վարչապետ», վայրկենական արձագանքս էր` որքան ինձնից վարչապետ, այնքան էլ` Նիկոլից: Բայց ես այնքան բարոյականություն եւ ինքնավստահություն ունեի, որ երբեւէ մտքովս չէր անցել դառնալ վարչապետ, որովհետեւ իմ ուժն ու կարողությունն այլ տեղի համար էր` ինչին ես վստահ էի եւ «եմ»: Իսկ այս մարդը զուրկ է բարոյականությունից եւ սեփական ուժի նկատմամբ ունեցած մազաչափ վստահությունից:
Նմանները տառապում են կա՛մ հոգեկան ծանր խնդիրներով, կա՛մ տգիտության գերադրական աստիճանին են: Այս մարդն այսօր էլ վստահ է, որ երկրի վարչապետ է եւ վաղն էլ կարող է լինել:
Երբ ասացին` պատերազմ լինի, ի՞նչ ես անելու, անգամ բանակում չես ծառայել, ասաց` կանեմ: Տեսանք, թե ինչ եւ ինչպես արեց: Ամեն վայրկյան պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականություններն է իր վրա վերցնում մի մարդ, ով անգամ պարսատիկով քար նետելու ձեւը չգիտի: Մենք տեսանք, թե ինչ արժեցավ այդ պատերազմը մեզ համար, եւ ինչ գին վճարեցինք: Հոգեկան անհավանական ցնցումների մեջ գտնվողը միայն կարող էր նման պարտականություն իր վրա վերցնել եւ ակամայից վերածել հրեշության, իսկ խորքում ուղղակի լինել հրեշ:
Երբ ասացին`չես կարող բանակցել, չես կարող արտաքին աշխարհի հետ հարաբերվել, կարողություն չունես: Չես կարող կառավարել, տնտեսությունից գաղափար չունես: Ասաց` կարող եմ, ունեմ: Նրան թվում էր՝ բանակցելը, հարաբերվելը, տնտեսություն կառավարելը միզելու պես դյուրին բան է: Եվ միզեց բաց տարածության մեջ` ցողելով ամեն կենդանի ու շնչող բան, որ սովորաբար նորմալ մարդիկ անում են փակ խցիկում: Հիմա այդպես բուրում ենք մեզ եւ աշխարհին, հիմա այդպես զուգարան ենք դարձել թշնամու համար: Ասացին` ո՞նց ես երկիր ղեկավարելու, ա՛յ տկլոզ: Ասաց` թագավորը մերկ չէ, կույր եք, որ չեք տեսնում իմ արքայական ծիրանին: Հիմա մենք տեսնում ենք սրա բարեմասնություններն իրենց ողջ հմայքով. սա՛ է մեզ ցույց տալիս: Մենք ամոթից չգիտենք` գլուխներս որ պուճախը խոթենք: Չի ամաչում միայն ինքը:
Կութ գյուղում ասում է` մի՛ կարծեք, որ դավաճան եմ, որ ստվերում համագործակցում եմ թշնամու հետ: Լսողներն արձագանքում են` տա՛ Աստված, որ այդպես լինի: Ասում է, որ թշնամին առեւանգել է մեր զինվորներին, ոչ թե գերեվարել: Տղա, սա պատերազմ է, սուրբ Սարգսի տոնը չէ, որ աղջիկ փախցնեն: Գեներալն է շտկում, որ զինվորական բառապաշարում չկա նման արտահայտություն, որ պատերազմում գերեվարում են: Ասում է` միջազգային դիտորդներ բերենք՝ մեր սահմանը հսկեն: Տղա, ի՞նչ օրի հասցրիր մեզ, որ միջազգային կոխան դառնա Հայաստանը:
Քուչից եկածը երկիրս դարձրեց քուչա:
Դավաճանություն, հող ծախել, Շուշի հանձնել, պատերազմը միտումնավոր տանուլ տալ... այդ ամենը թողնենք դատարանի որոշմանը: Ասացին` Արցախ ես կորցնելու, Հայաստան ես կործանելու... սա էլ թողնենք պատմության դատաստանին:
Տղա, կայուն երկիր էին տվել ձեռդ, ի՞նչ արեցիր, նորմալ ժողովուրդ էր կանգնած մեջքիդ, ինչի՞ վերածեցիր: Ո՞ւր է Արցախը, ո՞ւր է մեր բանակը, ի՞նչ դարձրիր Սյունիքը, Գեղարքունիքը, ի վերջո` ողջ Հայաստանը: Որտե՞ղ կորցրիր մեզ որպես ազգ ու ժողովուրդ, մեր երազն ու ապագան: Ո՞վ ես դու, ի՞նչ բան ես եւ ի՞նչ բանից ես: Չեմ հարցնում` գիտակցաբա՞ր ես արել, թե՞ անգիտությամբ. գոնե հիմա գիտակցո՞ւմ ես, թե ինչ ես արել: Տղա ջան, գնա՛, դու հիվանդ ես` մեղմ ասած: Թող մեր օրը հանգիստ ողբանք. դա էլ ես հարամում:
Հուսիկ Արա
Աղբյուրը՝ Հրապարակ
0Comments