Նեթանյահուն հերքում է Իսրայելի՝ Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու տեղեկությունը

Մանրամասներ
նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է N13 հեռուստաալիքի տեղեկատվությունը Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Իսրայելի ենթադրյալ համաձայնության մասին։

«N13 հեռուստաալիքի հաղորդագրությունն այն մասին, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, սուտ է։ Սրանք պոլիոմիելիտի պատվաստման համար ռազմական գործողությունների դադարներ չեն, այլ միայն Գազայի հատվածում [դրա համար] որոշակի վայրերի հատկացում», - ասվում է վարչապետի գերատեսչության հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել են գրասենյակից, պատվաստումների համար վայրեր հատկացնելու առաջարկը «ներկայացվել է անվտանգության կաբինետ» և «ստացել է համապատասխան մասնագետների աջակցությունը»։