Օգոստոսի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։
Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետ»-ը, երեկոյան քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+26,
Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+15+20, ցերեկը՝ +29+34,
Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+18+20, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+25։
0Comments