Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը ջերմորեն շնորհավորում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով:
Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Բարձրյալն Աստված կենաց արևշատություն և անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին մեր երկրի համար ծանր ու դժվարին այս իրավիճակում առաջնորդելու Առաքելական մեր Սուրբ եկեղեցին իր տիրավանդ առաքելության շավիղներով և արդյունավորելու ջանքերը ՝ ի նպաստ մեր Հայրենիքը վտանգող մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի։
0Comments