Կատուների հետ ապրելու 11 առավելությունները

Մանրամասներ
աղջիկ կատու

Շվեդական Expressen հրատարակությունը նշել է 11 պատճառ, թե ինչու ավելի լավ է ապրել կատվի հետ, քան՝ մարդու:

Այսպիսով, փափկամազիկների օգտին առաջին փաստարկը նրանց զգայունությունն է՝ մարդու տրամադրության նկատմամբ: Կատուն կարող է զգալ հուզմունքը կամ տխրությունը և մոտենալ, որ իրեն շոյեն, դրանով բարելավելով տիրոջ հուզական վիճակը:

Երկրորդ տեղում կատվի հետ քնելն է, ու վերմակի համար պետք չէ պայքարել: Բացի այդ, կատուներն օգնում են թուլանալ և իրեն ներդաշնակ զգալ:

Image result for девушка с кошкой

Սոցիալական ցանցերում փափկապոչիկները տերերին հանրահայտ են դարձնում։ Ըստ հոդվածի հեղինակի, կատուների հետ լուսանկարները ավելի շատ հավանումներ են ստանում, քան լուսանկարները մարդկանց հետ:

Նյութում նշվում է նաև կատուների՝ մարդկանց «նվերներ» տալու ցանկությունը: Եվ կարևոր չէ, որ այդ նվերը բռնած ճնճղուկը կամ մկնիկը կարող է լինել:

Կատուների մեկ այլ առավելություն է անկախությունն ու մաքրասիրությունը, ինչով մարդիկ այնքան էլ «չեն տառապում»:

https://i.imgur.com/CW4Gmjo.jpg

Հեղինակը նաև նշել է, որ կատուները երբեք ոչինչ չեն թաքցնում և վատ խորհուրդներ չեն տալիս: Եթե նրանց դուր չգա ուտելիքը կամ շոյելու ձևը, նրանք անպայման կտեղեկացնեն ձեզ:

Երկու վերջին պատճառներն են՝ ընտրվածության զգացումը, որ մարդն ունենում է, երբ կատուն իրեն սիրում է, և այն, որ նրանց պետք չէ «հավերժ հավատարմություն երդում տալ», քանի որ փափկամազիկներն ապրում են միջինը 15 տարի: