Մարսի վրա առաջին անգամ հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել

Մանրամասներ
Մարս

Մարսի վրա առաջին անգամ հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտնվում է մակերեսի տակ գտնվող մեծ խորության վրա։

Վերլուծելով տվյալները, որոնք հավաքել Է NASA-ի Mars Insight Lander զոնդը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ Կարմիր մոլորակի ընդերքի խորքում կա, այսպես կոչված, հեղուկ ջրով ռեզերվուար․ հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մարսի վրա ջուր արդեն գտել են սառույց, գոլորշի վիճակում, բայց ոչ՝ հեղուկ:

Mars Insight Lander զոնդը Կարմիր մոլորակի մակերեսին նստել է 6 տարի առաջ։ 4 տարի այն տեղակայված է եղել մի վայրում և «լսել մոլորակը», այսինքն, սեյսմոգրաֆի վրա գրանցել է Մարս լեռան ցնցումները։ Զոնդը սեյսմիկ ալիքներ է գրանցել միայն իր տակ, և, համապատասխանաբար, ջրի հանքավայրը նույնպես հայտնաբերվել է հենց այս վայրում, բայց գիտնականները կարծում են, որ նման հանքավայրեր կան Մարսի այլ վայրերում: Վերլուծությունը ցույց է տվել, որ ջուրը գտնվում է Մարսի մակերեսի տակ՝ 10-20 կմ խորության վրա։