«Ինչո՞ւ է նույն փողոցը մեկ տարվա մեջ 5 անգամ ասֆալտապատվում»․ Մանուշ Եսայան

Մանրամասներ
մանուշ

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թբիլիսյանը այս տարի 5-րդ անգամ է ասֆալտապատվում։

Չէ, դուք ադեկվատ ե՞ք։

Ասենք կոռուպցիան էլ որն է՞ էլի։

Պետք է վեր կենան Հրապարակի բեմից հայտարարեն, ասեն՝ հա, մենք փող ենք լվանում, բյուջե ենք մսխում, որ համարեք կոռուպցիա՞։

Երևանի՛ քաղաքապետարան, ինչո՞ւ է նույն փողոցը մեկ տարվա մեջ 5 անգամ ասֆալտապատվում։

Իհարկե, դրա կարիքը կա, բայց հարցը նրանում է՝ ինչո՞ւ նախորդ անգամները լավ չեն արել ու դուք ընդունել եք, որ նորից ու կրկին անելու կարիք կա»։

Մանուշ Եսայան