Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները․կեղեքում են մարդկանց՝ իրենց փորը լցնելու համար․ Ղազարյան

Մանրամասներ
էդգար

ՀՀ պետական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում․

«Այս երկու որովայների սեփականատերն են Վահե Ղալումյանն ու Հայկ Ղալումյանը։ Նրանք եղբայրներ են, որոնցից մեկը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, նրանք երկուսն են հասցրել են լինել ՀՀ Տավուշի մարզպետ։

Հայկ Ղալումյանը հիմա է զբաղեցնում այդ պաշտոնը, իսկ դրանից առաջ, ընտրված չլինելով անգամ մեկ իջևանցու կողմից, տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի (իր քավորի) որոշմամբ, զբաղեցրել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։ Իր եղբայրը՝ Վահե Ղալումյանը, ՀՀ Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո, Ազգային ժողովի պատգամավոր է, Ազգային Ժողովի այն մշտական հանձնաժողովի նախագահը, որը զբաղվում է մի ոլորտով, որտեղ ղեկավար պաշտոն է զբաղեցնում իր եղբայրը։

Սրանց աջակցությամբ է, որ հայրենիքի գողը ՀՀ Տավուշի մարզից տարածքներ է հանձնել ու շարունակում հանձնել Ադրբեջանին։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն չի տալիս առանց դիահերձման պարզել սրանց որովայնի պարունակությունը, սակայն, դատելով նրանց գործունեությունից, պետք է միայն ենթադրել, թե ինչով են դրանք լցված։ Այդ տեսքն ունեն հայրենիքի գողերը, երկիրը լափող դավաճանները։ Կեղեքում են մարդկանց՝ իրենց փորը լցնելու համար»։