Բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգուշացեք և զգուշացրեք ձեր մտերիմներին․
- Զանգում են ռուսախոս տականքներ (երևի հենց ռուսներ), խոսեցնում են և ասում, որ ինչ-որ վնասվածքաբանական բաժնից են՝ հայտնելով, թե ձեր հարազատներից մեկի հետ դժբախտ վթար է եղել և իրենց մոտ է հիմա։ Նպատակն է մարդկանց հուզական ֆոնի վրա ինչ-ինչ տվյալներ վերցնել և փող շորթել մարդկանցից։
Զանգել էին քաղաքային համարին այսօր այդ տականքները»։
Այս մասին շաբաթներ առաջ զգուշացրել էր նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
0Comments