Եթե սա է ՔՊ Exit plan-ը ապա ուրեմն մեծ ճակատամարտին բան չի մնացել․ Վլադիմիր Մարտիրոսյան

Մանրամասներ
վլադիմիր

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ողջ օրվա ՔՊ վարքը ուղեկցվում է ընտրակաշառքի մասին խոսույթով, հատուկ պրես-կոնֆերանսով որտեղ ընտրակաշառքը հիմնական թեմա դարձրին, ոստիկանության տարածած հաղորդագրությամբ ընտրակաշառքի մոտիվով, ընտրակաշառք բառի գերօգտագործմամբ և ֆիքսմամբ համարյա ողջ ՔՊ ագիտ պրոպի կողմից: Սա չի արվում, որովհետև նրանք արդար կամ ժողովրդավար են: Սա արվում է Գյումրիի ընտրություններում ՔՊ-ի պարտության դեպքում դրանք չեղյալ համարելու հիմքերի ամրության համար:

Եթե սա է ՔՊ Exit plan-ը ապա ուրեմն մեծ ճակատամարտին բան չի մնացել:

P.S. Էս աննախապադեպը կհիշվի նաև պապ ու թոռ միաժամանակ ձերբակալել տալով»: