Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով «Sputnik Վրաստան»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ցավոք սրտի, դեռ շփումներ չկան, իհարկե, ոչ մեր մեղքով, Վրաստանում ընթանում են բարդ քաղաքական գործընթացներ, շատ բան է վերանայվում։ Եթե Վրաստանի կողմից երկխոսության ցանկություն լինի, մենք հիմա պատրաստ ենք»,-ասել է նա։
Մատվիենկոյի խոսքով, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն Վրաստանի ապագա սոցիալ-տնտեսական ուղին:
0Comments