Պուտինի շնորհիվ և ՌԴ 6 խաղաղապահի կյանքի գնով 1 օրում դադարեց 2023-ի սեպտեմբերի ԼՂ-ի սրված վիճակը

Մանրամասներ
Պուտին ալիև նիկոլ

Մանսավորապես՝ հենց Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ–ում։ Այս մասին այսօր ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը արտաքին քաղաքականության խնդիրներին վերաբերող ճեպազրույցի ընթացքում։

«2020 թվականին ՌԴ-ի և հենց նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ է հաջողվել ԼՂ-ում դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերից։

Ռուսաստանի միջնորդությամբ, մեր 6 խաղաղապահների կյանքի գնով, մեկ օրվա ընթացքում դադարեցվել է Ղարաբաղում իրավիճակի սրումը 2023 թվականի սեպտեմբերին»,- ընդգծեց է նա։